Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցիալական պաշտպանության ոլորտում նախորդ 1,5 տարիներին որևէ առարկայական բարեփոխում չի արձանագրվել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ վերլուծելով վարչապետ Փաշինյանի հրապարակած «100 փաստերի» սոցիալական բաղադրիչը:
«Դրա փոխարեն արձանագրում ենք մի շարք ձախողումներ: Մասնավորապես՝ նվազագույն աշխատավարձը շարունակում է 15 տոկոսով ցածր լինել, քան 1 անձի կենսապահովման նվազագույն զամբյուղն է»,- նշեց նա:
«100 փաստում» հնչեց խոստում, որ այն շուտով 68 հազար դրամ կդառնա, բայց տնտեսագետը բոլոր հիմքերն ունի այդ խոստմանը չհավատալու, քանի որ մինչ այդ էլ նման խոստում կար, բայց նվազագույն աշխատավարձը շարունակում է 55 հազար դրամ մնալ, իսկ աշխատողների 25 տոկոսը աշխատելով մնում է աղքատ:
Տնտեսագետը նաև ընդգծեց, որ թեպետ միջին աշխատավարձը 5 տոկոսով բարձրացել է, բայց նախկինում էլ այդպիսի աճեր եղել են:
Պետական հատվածում՝ զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացել են, բայց 25 հազար դրամով աշխատող ուսուցիչներ ունենք, որոնց դեպքում 10 տոկոս բարձրացումը 2-3 հազար դրամ է:
Սա դեռ բավարար չէ, կրթության ոլորտում 3 հազարով կրճատվել է աշխատողների թիվը, և ասում են, որ կառուցվածքային փոփոխություններ և աշխատատեղերի կրճատման նոր փուլեր են սպասվում:
Թադևոս Ավետիսյանը եզրակացնում է, որ «100 փաստում» փորձել են դրական լույսի ներքո ներկայացնել այն զարգացումները, որոնք իրականում բացասական միտում ունեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: