|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«ՀայՓոստ» ընկերությունը փոստային բոլոր բաժանմունքներում այուհետ մատուցում է պետական ծառայությունների լայն սպեկտոր, որը հաճախորդներին հնարավարություն է տալիս ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։ Այս մասին տեղեկանում ենք ՀայՓոստ-ի հաղորդագրությունից:
«ՀայՓոստ»-ի բոլոր բաժանմունքերից հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից․
• ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE)
• Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
• ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում
• ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ
• Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում:
««ՀայՓոստ»-ի բոլոր բաժանմունքներում հաճախորդներն այժմ կարող են ստանալ պետական մի շարք ծառայություններ։ Այս քայլով մենք ապահովում ենք մեր հաճախորդների համար հարմարավետություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով ՀՀ ամենամեծ ցանցում՝ «ՀայՓոստ»-ի գրեթե 850 բաժանմունքում իրականացնել գործարքներ և ստանալ պետական անհրաժեշտ ծառայությունները»,- նշել է «ՀայՓոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: