Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը, ՀՀԿ-ին անդամակցությունը ժամանակավորապես է կասեցրել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը: «Նա ոչ թե դուրս է եկել կուսակցությունից, այլ ժամանակավորապես կասեցրել է անդամակցությունը կուսակցությանը: Կուսակցության կանոնադրությամբ և «Կուսակցությունների մասին» օրենքով թույլատրվում է»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ Գայանե Սողոմոնյանից դիմում ստացվել է հունվարի 18-ին:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է հիմնավորել իր այդ որոշումը Սողոմոնյանը: Թադևոսյանը պատասխանեց, որ որևէ հիմնավորում չկար, սակայն, շարունակելով խոսքը, նշեց.«Կարծում եմ` հասկանալի է` ինչով է պայմանավորված»:
Մեր դիտարկմանը, թե Սողոմոնյանն, ասես, հետևում է ամուսնու օրինակին, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ինչպես երևում է, այդպես էլ կա»:
Տեղեկացնենք, որ երեկ Վերահսկիչ պալատի պաշտոնական կայքում տեղադրվել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի` արձակուրդ վերցնելու մասին տեղեկությունը. «ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2017 թվականի հունվարի 18-ից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ներառյալ գտնվում է արձակուրդում` օգտվելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 2016 թվականի չօգտագործած և 2017 թվականի հասանելիք ամենամյա արձակուրդի, ինչպես նաև իր հաշվին` չվճարվող արձակուրդի իրավունքից»:
Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետի պաշտոնն է ստանձնել: