կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 15:50
Իրավական

ԱԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել է շուրջ 260 տնտեսավարողների գործունեությունը

ԱԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել է շուրջ 260 տնտեսավարողների գործունեությունը

ՀՀ պարետի որոշմամբ` տնտեսավարողի գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է տեղեկացման պահից, երբ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է տեղեկացման թերթիկ։

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը պետք է ապահովի այս որոշման մասին տեղեկացումը, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանն ապահովի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Պարետի նոր որոշմամբ` ևս 52 ընկերության արգելվեց գործունեության ծավալումը։

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 10-ին որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվել է տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը` հիմք ընդունելով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները։

Վերջին օրերին կտրուկ ավելացել է ժամանակավոր կասեցման ենթարկվող տնտեսավարողների թիվը` հասնելով շուրջ 260-ի»,- նշված է հաղորդագրության մեջ։