Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը, վերջին տարիներին մի քանի դպրոցական շենք է սեփականացրել:
Նույն աղբյուրները հայտնում են, որ տիկին Սողոմոնյանը այդ դպրոցների աշակերտներին բաժանել է այլ դպրոցների վրա, այնուհետեւ ազատված շենքը գնել: Նա այդ տեղում մասնավոր դպրոց է հիմնել: Օրինակ, ինչպես նշում են մեր աղբյուրները, նրան է պատկանում Վարդանանք կրթահամալիրը: Նույն շրջանակները նշում են, թե չի բացառվում, որ իշխանությունները փորձեն ուսումնասիրել այդ սեփականաշնորհումների օրինականությունն այն բանից հետո, երբ Սողոմոնյանը սառեցրեց Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը, իսկ նրա ամուսինը հայտարարեց, որ կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքին:
Մենք փորձեցինք տիկին Սողոմոնյանից մեկնաբանություն ստանալ թե՛ դպրոցների սեփականաշնորհման, թե՛ դրանց նկատմամբ պատկան մարմինների հնարավոր ուշադրության վերաբերյալ, բայց նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: