կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 19:18
Քաղաքական

Կան ուժեր, որոնք այս վիրուսային իրավիճակում տեսնում են վերածնվելու հնարավորություն. Փաշինյանը համեմատություն անցկացրեց

Կան ուժեր, որոնք այս վիրուսային իրավիճակում տեսնում են վերածնվելու հնարավորություն. Փաշինյանը համեմատություն անցկացրեց

Արդյոք որոշ ուժեր ունեն պրոբլեմներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում, կան ուժեր, որոնք ոչ միայն չունեն պրոբլեմներ, այլ կյանքը դարձել է ավելի լուսավոր, ավելի բարգավաճ եւ նրանք այս վիրուսային իրավիճակում տեսնում են վերածնվելու հնարավորություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարեւոր է գնահատել այդ վերածննդի բովանդակությունը: Շատ կարեւոր է հասկանալ, թե ովքեր են, որ իրենց վատ են զգում կորոնավիրուսի միջավայրում, եւ ովքեր են, որ լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում:

Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը իրենց լավ չեն զգում այս միջավայրում: Ինչ վերաբերում է ընդհանրապես, ապա կորոնավիրուսի պատմությունը չի ավարտվել, նոր-նոր սկսվել է: Երբ կավարտվի, այդ ժամանակ կամփոփենք արդյունքները:

Էլի վերադառնալով պատերազմի տրամաբանությանը, ապա դա նույնն է, որ ասենք 1992 թվականի փետրվարին Հայաստանում սկսեր շարժում այն մասին, որ Հայաստանը եւ Արցախը պարտվել են արցախյան ազատամարտում: Հիմա 1992 թվականի փետրվարը չէ, հիմա ավելի շուտ 1991 թվականի դեկտեմբերն է եւ նրանք, որոնք ուզում են արձնագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ:

Երբ կավարտվի կորոնավիրուսի ճգնաժամը, մենք կվերցնենք թուղթ ու գրիչը եւ կտեսնենք, թե ով ինչ է արել, ով ինչքան է պարտվել, ով որքան է հաղթել, եւ ՀՀ-ն ինչ է կորցրել, ինչ է ստացել դրա արդյունքում»,-ասաց Փաշինյանը: