կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 14:23
Քաղաքական

Երևի կգտնվեն ուժեր, որոնք կցանկանան` երկնագույն քվեաթերթիկն իրենց բաժին հասնի. ՀՀԿ-ական

Երևի կգտնվեն ուժեր, որոնք կցանկանան` երկնագույն քվեաթերթիկն իրենց բաժին հասնի. ՀՀԿ-ական

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն անդրադարձավ ԸՕ նոր նախագծին, մասնավորապես`  ընտրացուցակների հրապարակման հարցին:

Ընտրացուցակների հետ կապված` նա նշեց, որ կա ՍԴ որոշում՝ կապված քվեարկությանը մասնակցած ընտրողների վերջնական ցուցակի հետ: Այսինքն` կա ՍԴ որոշում, կա գաղտնիության սկզբունք և մի շարք այլ պատճառներ:

«Այսօր էլ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ընտրական ցուցակները կարող են հասանելի դառնալ բոլորին, ովքեր ցանկություն ունեն: Եթե այս կամ այն տեղամասում վստահված անձը հայտնաբերում է ինչ-ինչ խախտումներ, բողոք-դիմում ներկայացնելով այդ տեղամասին, այդ դեպքում ընտրության մասնակցած ընտրողների ցուցակը դառնում է հրապարակային բոլորի համար»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Լրագրողները հարցրեցին նաև գունավոր քվեաթերթիկների մասին, ինչպե՞ս կընդունի ՀՀԿ-ն, եթե երկնագույն քվեաթերթիկ իրեն բաժին հասնի վիճակահանությամբ:

«Անձամբ ինձ համար նշանակություն չունի, բայց չեմ կարծում, որ չեն գտնվի քաղաքական ուժեր, որոնք կուզեման հենց այդ գույնը վերցնել, որովհետև որոշակի առումով կունենան նաև առավելություններ՝ անուղղակի ձևով որոշ փոքրամասնությունների ձայները վերցնելով»,- կատակեց պատգամավորը, ապա հավելեց. «Կապույտը մեր դրոշի գույներից է, չեմ կարծում, որ այդտեղ որևէ խնդիր կա, բայց պետք չէ այդ լրջագույն գործընթացը այդպես անլրջացնել»: