կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-04 18:01
Քաղաքական

Զուրաբյանն անտեղյա՞կ է, թե՞ ձեւանում է

Զուրաբյանն անտեղյա՞կ է, թե՞ ձեւանում է

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը տեղյակ չէ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝  Լեւոն Տեր-Պետրոսյանի օգոստոսի 2-ին ունեցած ելույթի գնահատականից։

Թեւե երեկ հայկական բազմաթիվ լրատվամիջոցներ ներկայացրել են այդ գնահատականը, «Երկիրն այսօրի» հարցին ի պատասխան, Լեւոն Զուրաբյանը նախ կարկամել է, թե ի՞նչ արձագանք..., իսկ լրագրողների հիշեցումից հետո ասել է. -«Ես տեղյակ չեմ այդ գնահատականից»։

Լեւոն Զուրաբյանից Երկիրմեդիայի լրագրողը փորձել է ճշտել նաեւ, թե ի՞նչ կարծիք ունի Կոալցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ նախորդ հանդիպումից հետո արված հայտարարության վերաբերյալ։ «Մինչեւ սեպտեմբեր ժամկետի մասին Ձեր հայտարարությունները մարտավարակա՞ն են, թե՞ իրական» հարցին, Զուրաբյանը պատասխանել է.- «Ես իմ խոսքի տերն եմ, իսկ Դավիթ Հարությունյանն էլ՝ իր»:

Հիշեցնենք, որ անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, որ եթե իշխանությունները չկատարեն արտահերթ ընտրությունների մասին իրենց պահանջը, Կոնգրեսը կգնա առճակատման (ի դեպ, նման կարծիքներ հնչել են նաեւ օգոստոսի 2- հանրահավաքի ժամանակ), Կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե դա, իր կարծիքով, ընդամենը մարտավարական հայտարարություն էր: