Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց անուններ տալու, խոսեց որոշ քաղաքական ուժերի մասին, որոնք, իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն գաղտնի բանակցություններ են վարում ՀՀԿ-ի հետ` հեղափոխության արդյունքները տապալելու նպատակով:
Նա նախ մեջբերեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի աղմկահարույց արտահայտություններից մեկը, թե «Մենք սպիտակ ուժեր ենք ու պայքարում ենք սև ուժերի դեմ»: Ըստ Փաշինյանի, առաջին հայացքից դա ոչ ճիշտ ձևակերպում էր, սակայն հետո իր համար պարզ դարձավ, որ ձևակերպումը հիմքեր ունի:
«Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, և այսօր գնացել են, խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ, թե բա տղերք, կլինի՞, դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ որ հաղթենք քաղաքապետարանի ընտրություններում, ընենց կանենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան»,– ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի, այդ ուժերը միայն հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ, իսկ մինչեւ այդ հեղափոխության դեմ խոսում էին: