|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական ուղղեց կրթության ու գիտության նախարարությանը, որը վերաբերում էր որակյալ կրթական համակարգի ապահովմանը:
«Առանց բարձրորակ ուսուցիչների, կրթական ծրագրերի որակն ապահովելն անհնար է: Կարծում եմ` շատ դեպքերում մենք ունենք ուսուցիչների վերապատրաստման ֆորմալ պրոցեսներ, իսկ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ֆիզիկական ներկայությամբ: Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որը բարձրաձայնվում է թե' ուսուցիչների, թե' ծնողների կողմից: ԿԳ նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր` կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում»,- ասաց Կարեն Կարապետյանը: