կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 15:15
Սպորտ

Դահուկավազք. ավարտվել է Հայաստանի առաջնությունը

Դահուկավազք. ավարտվել է Հայաստանի առաջնությունը
Ծաղկաձորում հունվարի 13-ից 17-ը անցկացվել է (դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի` FIS) 2017 թ. դահուկավազքի ՀՀ առաջնությունը, որին մասնակցել է 50 մարզիկ Գյումրի, Աշոցք, Վանաձոր և Հրազդան քաղաքներից, ինչպես նաև Երևանի ՖԻՄԱ թիմից հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:: 
 
Մասնակիցները մրցել են 5 կմ ազատ ոճ, 10 կմ ազատ ոճ, 1.1 կմ արագավազք ազատ ոճ և 1.1 կմ արագավազք դասական ոճ մրցաձևերում:
 
Տղաների մրցապայքարում բոլոր մրցաձևերից (10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ, 1.1 կմ արագավազք ազատ ոճ, 1.1 կմ արագավազք դասական ոճ) հաղթող է դարձել Սերգեյ Միքայելյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Միքայելյան): Աղջիկների մրցապայքարում՝ 5 կմ ազատ ոճ և 5 կմ դասական ոճ մրցաձևերում հաղթող է դարձել Կատյա Գալստյանը (անձնական մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան), իսկ 1.1 կմ արագավազք ազատ ոճ և 1.1 կմ արագավազք դասական ոճ մրցաձևերում՝ Աննա Մխիթարյանը (անձնական մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան):