կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-11 14:14
Սպորտ

Ավարտվել է նետաձգության Հայաստանի առաջնությունը

Ավարտվել է նետաձգության Հայաստանի առաջնությունը

Ապրիլի 10-ին ավարտվել է նետաձգության ՀՀ առաջնությունը` նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Առաջնությանը մասնակցել են ընդհանուր թվով 36 մարզիկներ:


Աղջիկներից Հայաստանի չեմպիոն է դարձել Գոհար Շահնազարյանը (մարզիչ՝ Անդրանիկ Շահնազարյան), 2-րդը և 3-րդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Գոհար Հակոբյանը (մարզիչ՝ Վարդան Ադամյան) և Ռոզա Գրիգորյանը (մարզիչ՝ Բորիս Վասիլյան):


Տղաներից Հայաստանի չեմպիոնի կոչմանն է արժանացել Արշակ Պետրոսյանը (մարզիչ՝ Բորիս Վասիլյան), 2-րդ տեղը գրավել է Վասիլ Շահնազարյանը (մարզիչ՝ Անդրանիկ Շահնազարյան) և 3-րդ տեղը՝ Արամայիս Հայրապետյանը (մարզիչ՝ Բորիս Վասիլյան):


Առաջնության առաջին երկու օրերին մասնակիցները մրցել են Մ-1 վարժությունում, որից հետո նրանք ուժերը չափել են 70մ (օլիմպիական շրջան) ձևում:


Մոտակա օրերին նետաձգության Հայաստանի հավաքականը մեկնելու է  Ֆրանսիա, որի Ռիոմ քաղաքում ապրիլի 15-ից 21-ը  մասնակցելու է Եվրոպայի Գրան պրիի 1-ին փուլին: Նշենք, որ Եվրոպայի Գրան պրիի 2-րդ փուլը տեղի է ունենալու Հայաստանում՝ մայիսի 27-ից հունիսի 1-ը: