|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ավարտվել է ինդոր հոկեյի (դահլիճային խոտի հոկեյ) պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնությունը նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Առաջնությանը, որն անցկացվել է Հրազդան քաղաքում, մասնակցել են Երևանի, Հրազդանի, Գյումրու, Արտաշատի և Չարենցավանի մարզադպրոցների թիմերը:
Հայաստանի պատանիների չեմպիոն է դարձել Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի 1-ին թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են, համապատասխանաբար, Հրազդանի «Հրազդան» մարզական ակումբի և Երևանի Շենգավիթի մարզադպրոցի թիմերը:
Աղջիկների մրցապայքարում հաղթող է ճանաչվել Արտաշատի մանկապատանեկան մարզադպրոցի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանի մարզադպրոցի թիմը, երրորդը՝ Գյումրու «Շիրակ 1» թիմը:
Նախատեսվում է այս առաջնության ընթացքում մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա ձևավորել Հայաստանի պատանիների հավաքականը, որն էլ 2014թ. կմասնակցի Եվրոպայի պատանեկան առաջնությանը:
Նշենք, որ ընթացիկ տարվա մայիս ամսին կանցկացվի խոտի հոկեյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից հետո ձևավորված Հայաստանի հավաքական թիմը կմեկնի Հունաստան՝ ամռանն այնտեղ կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: