| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Ավարտվել է փետրվարի 1-ից 4-ը ընթացող նետաձգության Հայաստանի առաջնությունը (ձմեռային՝ 18մ+18մ), որը տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում:
Առաջնությանը մասնակցել է 58 մարզիկ՝ 25 աղջիկ և 33 տղա: Մասնակիցները հիմնականում ներկայացել են Երևան և Էջմիածին քաղաքները: Այս առաջնությունում մարզիկների ցույց տված արդյունքները նրանց հնարավորություն կտան համալրելու Հայաստանի նետաձգության ազգային հավաքականը և մասնակցելու աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:
Անդրանիկ Շահազիզյանի սաներ Վասիլ Շահազիզյանը և Գոհար Շահազիզյանը դարձել են են մրցաշարի հաղթողներ: Երկրորդ տեղը գրավել են Բորիս Վասիլյանի սաներ Արշակ Պետրոսյանը և Ռոզա Գրիգորյանը, իսկ Վարդան Ադամյանի սաներ Վիգեն Սմբատյանը և Գոհար Հակոբյանը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Մրցաշարի գլխավոր մրցավար էր միջազգային կարգի մրցավար Վարդան Շանոյանը:
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը, հավաքականի անդամներ Գոհար Շահնազարյանը, Արշակ Պետրոսյանը և Նունե Վասիլյանը փետրվարի 26-ից մարտի 2-ը մասնակցելու են Լեհաստանի Ժեշով քաղաքում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությանը: