կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 17:22
Սպորտ

Ավարտվել է սեղանի թենիսի Հայաստանի պատանեկան առաջնությունը

Ավարտվել է սեղանի թենիսի Հայաստանի  պատանեկան առաջնությունը

Ավարտվել է սեղանի թենիսի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որը կայացել է  Երևանի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում:

 

Պատանիների առաջնությանը մասնակցել են ընդհանուր թվով 61 մարզիկներ, որից 37-ը տղաներ և 24-ը՝ աղջիկներ: Տղաների անհատական մրցաշարի արդյունքներով Հայաստանի չեմպիոն է դարձել Սերգեյ Սիմոնյանը Երևանից: Ս. Սիմոնյանը Քրիստ Էվանեսյանի հետ զուգախաղում նույնպես դարձել է առաջնության հաղթող: Կադետների մրցաշարում աղջիկներից Հայաստանի չեմպիոն է դարձել Սվետլանա Եղիազարյանը (Երևան), ով Դիանա Խոջագորյանի հետ զուգախաղերում նույնպես հռչակվել է հաղթող:

 

Սեղանի թենիսի մինի կադետների Հայաստանի առաջնության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 56 մարզիկ, որից 34-ը տղաներ և 22-ը՝ աղջիկներ: Տղաների անհատական մրցաշարի արդյունքներով հանրապետության չեմպիոն է դարձել վանաձորցի Էդգար Ռաֆայելյանը, իսկ աղջիկներից՝ Էլեն Բախչաջյանը Երևանից:

 

Առաջնությանը մասնակցել են մարզիկներ ՀՀ Երևան, Գյումրի և Սևան քաղաքներից, ինչպես նաև ԼՂՀ-ից: Մրցումներն անց են կացվել միջազգային կանոնակարգին համապատասխան: Առաջնության գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Գոհար Խանզադյանը:

 

Տեղեկացնում է msy.am-ը: