|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եվրահանձնաժողովը չի պատրաստվում գումար հատկացնել Լիտվային՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանային վերահսկումը ամրապնդելու նպատակով պարիսպ կառուցելու համար։ «Պարիսպի կառուցում, որպես այդպիսին, մենք չեն ֆինանսավորում», – AFP–ի հարցին ի պատասխան հայտարարել է Բրյուսելում Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Եվրամիության անդամ պետություններին Բրյուսելի աջակցությունը սահամանափակվում է «սահմանների կառավարման» միջոցների, օրինակ՝ սահմանային հսկողության սարքերի համար վճարումներով։ Եվրահանձնողովի մամլո ծառայության ներկայացուցիչը նշել է, թե կարող են լինել հեռուստացույցները կամ սենսորներով հագեցած ազդանշանային համակարգերը, որոնք Բրյուսելը պատրաստ է տրամադրել Վիլնյուսին։ «ԵՄ արտաքին սահմաններին ինչ–որ պարիսպների կամ պատնեշների կառուցման ֆինանսավորումը անհնար է», – շեշտել է նա։
Լիտվայի արտգործնախարար Էյմուտիս Միսյունիսը նշել է, որ Կալինինգրադի հետ սահմանային պարիսպը ձգվելու է 130 կիլոմետր եւ ունենալու է 2 մետր բարձրություն։ Շինարարության մեկնրկը տրվելու է գարնանը եւ ավարտվելու տարեվերջին, նախագծի ընդհանուր արժեքը կազմելու է շուրջ 30 միլիոն եվրո։