Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստում տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց որոշում, որով առաջարկվում է պետբյուջեում կատարել վերաբաշխում, և 6 միլիոն 276 հազար դրամ ուղղել «Երկաթուղու շինարարություն» ՓԲԸ-ին` որպես սուբսիդիայի հավելում: Որոշումը պայմանավորված է նրանով, որ, հարավային երկաթուղու կառուցման ծրագրերի հետ կապված, Իրանի գործընկերները ակտիվացել են, և անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխում կատարել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց փոխնախարար Արթուր Առաքելյանին: «Պարո\'ն Առաքելյան, մի հատ ուշադրություն դարձրեք` Գորիս-Կապան ճանապարհը շատ անմխիթար վիճակում է գտնվում: Նախարարն, իհարկե, մեզ զեկուցել է, և մտածեք, որ ձեր նախարարության անցկացրած մրցույթներից տնտեսած գումարները ուղղեք այդ վերանորոգումները ավարտելուն: Դա շատ արագ պետք է անել, հենց եղանակը տաքանա: Գիտեմ, որ տրանսպորտի նախարարը 238 միլիոն դրամ փող է դնում, բայց այդ գումարը ձեր տնտեսած գումարներից պետք է ուղղեք, մենք որևէ լրացուցիչ գումար չենք կարող հատկացնել»,- ասաց նա: