Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիտվան փորձել է խախտել Բելառուսի օդային տարածքը. հայտնում է հանրապետության Պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքով:
Օգոստոսի 23-ի երեկոյան Բելառուսի ռազմաօդային ուժերը հերթապահ զորքերը և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կանխել են «սադրանքը» Օշմյանի շրջանի Վոլկովշինա բնակավայրի տարածքում. հարակից տարածքից գործարկվել է հակապետական խորհրդանիշներով ութ օդապարիկ, նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախարարությունը հավելել է, որ «Մի -24» ուղղաթիռների անձնակազմի գործողությունների շնորհիվ օդապարիկների թռիչքը կասեցվել է առանց զենքի օգտագործման: Դեպքի մասին տեղեկատվությունը ուղարկվել է Արտաքին գործերի նախարարություն` «լիտվական կողմին նոտա ուղարկելու համար»:
Ավելի վաղ Բելառուսի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր երկրի սահմանների մոտ օտարերկրյա ինքնաթիռների ակտիվության մասին: Ի պատասխան դրան, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը կարձագանքի պետական սահմանը խախտողներին՝ առանց նախազգուշացման:
Նշենք, որ երկրում չեն դադարում բողոքի ցույցերն ընդդեմ վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ով միանձնյա երկիրը ղեկավարում է 26 տարի: