կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-27 08:02
Իրավական

Սիմֆերոպոլի հայ համայնքը հրաժարվել է սպանված գործարարի դագաղի համար գումար հատկացնել

Սիմֆերոպոլի հայ համայնքը հրաժարվել է սպանված գործարարի դագաղի համար գումար հատկացնել

«Ժողովուրդ»-ն անդրադարձել է փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դանակի 6 ու հրազենի 3 հարվածից սպանված 47-ամյա գործարար Ստեպան Ճորոխյանի ընտանիքին` նշելով, որ նրա հարազատները հայտնվել են անօգնական վիճակում։

 

««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանն ասաց, որ գործարարի հարազատները դիմել են հայ համայնքին՝ դագաղ գնելու համար գումար հատկացնելու խնդրանքով սակայն համայնքի սանիկների մեծ մասը հրաժարվել է օգնել գործարարի ընտանիքին։ Իսկ թե ինչու, Վաղարշ Մելքոնյանը չկարողացավ ասել. «Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ հարաբերություններ են ունեցել նրա հետ, ու ինչ խնդիր կա նրանց մեջ, որ չեն ցանկանում օգնել։ Կամ գուցե հետո օգնեն»։ Ըստ համայնքի ղեկավարի՝ գործարարը վերջին շրջանում ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել և միլիոնավոր թշնամիներ. «Աստված գիտի, թե ինչի համար են խփել։ Բիզնեսմեն, խառը տղա էր։ Կարծում եմ` դեպքը պայմանավորված էր իր գործունեության հետ, և այստեղ ազգայինի հարց չկա»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։