կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-19 19:36
Սպորտ

Ամեն գնով հաղթել Լիտվային

Ամեն գնով հաղթել Լիտվային

Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Սերբիայում մասնակցում է Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական փուլի խմբային մրցաշարին: Հայաստանի հավաքականը ընդգրկված է նախընտրական 9-րդ խմբում:

 

Հոկտեմբերի 17-ին մեր պատանիները մեկնարկային խաղում ուժերը չափեցին Ուելսի ընտրանու հետ և 2:0 հաշվի պայմաններում կարողացան 3 գնդակ ուղակել բրիտանացիների դարպասը ու կամային հաղթանակ տոնել: Գոլերի հեղինակներ դարձան Էդգար Արուտյունյանը (2) և Վարդան Բակալյանը:

 

Հոկտեմբերի 19-ին մեր մրցակիցը Սերբիան էր: Այս անգամ եղավ հակառակը. սկզբում հաղթում էր Հայաստանը, սակայն, 2 գնդակ ընդունելով, զիջեց: Հայաստանից միակ գնդակի հեղինակ դարձավ Նաիրի Մինասյանը:

 

Երկրորդ մրցափուլից հետո նախընտրական 9-րդ խումբն ունի հետևյալ տեսքը`

Սերբիա        6

Հայաստան    3

Ուելս           3

Լիտվա         0

 

Մեր համար վճռորոշ վերջին` 3-րդ մրցափուլի` Լիտվայի դեմ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին: