Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արդեն հայտնել ենք, որ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին նախագիծը:
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը իր ելույթում նշեց, որ խորհրդարանը ներկայացուցչական մարմին է և պետք է ամբողջությամբ արտահայտի հանրության, ընտրողի քաղաքական նկատառումները, ապա ավելացրեց, որ, ընդհանուր առմամբ, օրենքը երկրորդ ընթերցմամբ բավականին բարելավված է, բայց կան սկզբունքային հարցադրումներ:
Պատգամավորի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ հետագայում կանոնակարգ օրենքը անընդհատ փոփոխվելու է: «Ինչի՞ եմ դա ասում, որովհետև այստեղ խնդիր էր գնում պատգամավորներին դուրս հրավիրելու վերաբերյալ: Պատգամավորներին ժողովուրդն է ընտրում, ժողովուրդն էլ կարող է հետ կանչել: Այդպիսի բան չկա երկրի ներսում, որ պատգամավորին ինչ-որ մեկը դուրս հանի, այդպիսի գաղափար ընդհանրապես չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ չի ուզում վեճի բռնվել, բայց գուցե հետագայում կարելի է վերլուծել, քննարկման առարկա դարձնել, ընդունել նաև այդ հարցը:
Նշենք, որ նման միտք արտահայտեց Թևան Պողոսյանը: Ըստ նրա` ԱԺ նախագահը պետք է կարգազանց պատգամավորներին դահլիճից դուրս հրավիրի: