|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս տարվա ապրիլի 24-ին թուրքական ոստիկանությունը չէր թույլատրել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացումը` ձերբակալելով դրա մասնակիցներից մի քանիսին:
Ըստ «Ակօս»-ի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառներ պարզած երեք անձ բերման էր ենթարկվել:
Ստամբուլի գլխավոր դատախազությունն այդ գործով ուշագրավ հայտարարություն է արել` արդարացնելով «մեղավորներին»: Դատախազությունը նշել է, որ «ցեղասպանություն» ասելը հանցանք չէ` հավելելով, որ այդ արտահայտությունը պատմաբանների ուսումնասիրելու հարցն է:
Դատախազության համոզմամբ` այդ եզրույթը, որքան էլ անհանգստություն պատճառող և անընդունելի լինի, այնուամենայնիվ, չի պարունակում թուրք ժողովրդին վիրավորող, նվաստացնող որևէ տարր: Հետևաբար, այս ամենը հիմք ընդունելով, կարող են ազատ արձակվել:
Ապրիլքսանչորսյան միջոցառումներ նախաձեռնող խումբն իր հերթին հայտարարել է, որ այսուհետ դատախազության այդ որոշումն իրենց մոտ են պահելու և այդ հարցով որևէ խոչընդոտի հանդիպելու դեպքում դիմելու են համապատասխան մարմիններին: