|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ կուլիսներում ամենաքննարկվող թեման համամասնական ցուցակի քվոտաներն են. ում որքան տեղ է հատկացվելու, մանավանդ որ ցուցակում չի լինելու Կարեն Կարապետյանը, իսկ Հովիկ Աբրահամյանը չունի նախկին փառքը։ Ի դեպ, քվոտաների նկատմամբ Կարեն Կարապետյանը հանդես է բերել խիստ «մենեջերական» լուծում, հոգացել Է, որ բոլոր մարզերում ռեյտինգայինով առաջադրվեն «գազի» և «լույսի» մարդիկ՝ գրասենյակների տնօրենները, որոնք մարզերում լուրջ «ասողներ» ու ֆինանսակիրներ են։ Ավելին՝ մեր տեղեկություններով, ՀՀԿ համագումարից հետո խիստ ինտենսիվ շարունակվել Է այդ երկու համակարգերի ՀՀԿ-ացումը՝ 7 հազարից հասցնելով 11 հազարի, ինչի մասին ՀՀԿ-ն կհայտարարի առաջիկայում տեղի ունենալիք խորհրդի «պատմական» նիստում։ Ինչ վերաբերում Է Հովիկ Աբրահամյանին, վերջինս կառաջադրվի ցուցակով, իսկ որդին՝ Արգամը, ռեյտինգայինով՝ Արարատի մարզում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։