կարևոր
5626 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-09 16:43
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների հարցում ընտրողաբար մոտեցում է ցուցաբերել

Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների հարցում ընտրողաբար մոտեցում է ցուցաբերել

Hraparak.am-ը գում է․

Ինչպես հայտնի է, վաղը՝ հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս կտա եւ կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին:

Ի տարբերություն նախորդ ասուլիսների, որոնք տեղի էին ունենում առցանց ձևաչափով, այսինքն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները գրավոր տարբերակով էին ուղարկում հարցերը, այս անգամ ասուլիսը նախատեսված է լրագրողների հարցերին առերես պատասխանելով:

Վարչապետի ընտանիքին պատկանող armtimes.com կայքի տեղեկացմամբ՝ շուրջ 40-50 լրատվամիջոց հնարավորություն կունենա նրան հարց հղել: Սակայն պարզվում է՝ նախկին ղեկավարների՝ ԶԼՄ-ների հարցում ընտրողաբար մոտեցումը անխնա քննադատող Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է շարունակում այդ գիծը եւ ասուլիսին հրավեր չի եղել մի շարք լրատվամիջոցերի, տեղեկացանք, որ նրանց շարքում են Ռոբերտ Քոչարյանին պատկանող  Yerevan.Today կայքը, դաշնակցությանը սպասարկող Yerkirmedia, yerkir.am ԶԼՄ-ները եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պատկանող Mediahub.am կայքը: Թե ինչու է նման մոտեցում դրսեւորվել ԶԼՄ-ների նկատմամբ, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր հարցերին ունի պատասխաններ, կրուտիտի արքան կարողանում է բոլոր իրավիճակներից չոր դուրս գալ, դժվար չէ հասկանալ. Փաշինյանը հերթական առիթը բաց չի թողնում պառակտելու, դասդասելու, լրատվամիջոցներին իրար դեմ հանելու: Արդեն իսկ կոչեր են հնչում գործընկերային համերաշխության սկզբունքով ասուլիսը բոյկոտելու:

Տեղեկացանք նաեւ, որ որոշ լրատվամիջոցներ թեեւ ստացել են մասնակցության հրավեր, սակայն մերժել են՝ համարելով, որ ինչ հարց էլ տան, Փաշինյանը իրեն ցանկալի պատասխանն է տալու:

Ի դեպ,մմիասնական բոյկոտի տարբերակն այս անգամ եւս քննարկվել է որոշ լրատվամիջոցների ղեկավարների կողմից, ինչպես անցած տարվա ամռանը, երբ Փաշինյանը մեկ լրագրողով հերթական ասուլիսն էր հրավիրել, եւ մի քանի տասնյալ ԶԼՄ-ներ հրաժարվեցին առցանց հարցեր ուղղել եւ լուսաբանել ասուլիսը, բացառությամբ մեկ-երկուսի: Սակայն այս պարագայում էլ կստացվի, որ բոյկոտում են թե առցանց, թե տետ ա տետ տարբերակին:

Ի դեպ, լրատվամիջոցների ներկայացուցիչնեը որոշել են՝ եթե վարչապետը որեւէ լրագրողի վիրավորի, կոպտի, միասնաբար լքելու են դահլիճը: