Միասին կարող ենք
կարևոր
1123 դիտում, 59 րոպե առաջ - 2026-05-20 20:54
Հասարակություն Քաղաքական

Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների. Շոյգու

Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների. Շոյգու

Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների, նրանք 2025 թվականին հայրենիք են փոխանցել գրեթե 3,9 միլիարդ դոլար։«ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Երևանի ներմուծողների և արտահանողների շարքում։

Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի բաժինը կազմում է 36%։ Մեր երկիրն առաջին տեղն է զբաղեցնում ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման գծով։

Շուկայականից երեք անգամ ցածր գներով Ռուսաստանից արտոնյալ պայմաններով մատակարարվում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութեր, դիզելային վառելիք և բենզին»,- ասել է Շոյգուն։

Հիշեցնենք՝  ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև խոսել էր Հայաստանում Զելենսկու հայտարարության մասին.

«Երևանը, Զելենսկուն հարթակ տրամադրելով, ծաղրել է նացիզմի դեմ պայքարած հայերի հիշատակը»։