Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործարար Խաչատուր Սուքիասյանը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում օգնել գործարար Լևոն Հայրապետյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև չի կարող իրավական գնահատական տալ այն իրավիճակին, որում հայտնվել է գործարար Լևոն Հայրապետյանը, որովհետև նա գտնվում է այլ երկրում և այլ երկրի իրավապահ մարմինների գործողությունների ներքո, սակայն, որպես հայ մարդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լևոն Հայրապետյանը շատ հայրենասեր մարդ է, Հայաստանի ու Ղարաբաղի տնտեսության, մշակույթի զարգացման մեջ շատ մեծ ներդրում ունի, ցանկանում է, որ Հայաստանում հասարակական կազմակերպությունները և պետական մարմինները համակարգված մոտեցում ցուցաբերեն Լևոն Հայրապետյանին աջակցելու հարցում:
«Կարծում եմ` կարող ուժեր կան նաև Ռուսաստանի Դաշնությունում: Այնտեղ կան հայեր, համապատասխան կազմակերպություններ, դեսպանատուն ունենք, ցանկացած պետական մարմին, որը կարող է այդ հարցով մինչև վերջ գնալ, ուրեմն պետք է գնա ու արդյունքի հասնի: Հասարակական կազմակերպությունները նույնպես պետք է մասնակցեն, մեր նման անհատները նույնպես պետք է մասնակցեն ու ինչով հնարավոր է` օգնեն: Այնպես որ՝ Լևոն Հայրապետյանը մեր հայ մարդն է, ով շատ մեծ ներդրում ունի: Շատ ցավում եմ, շատ կուզենայի, որ այդ իրավիճակը թյուրիմացություն լիներ»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:
Ինչ վերաբերում է Լևոն Հայրապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ իշխանությունների արձագանքին, Խաչատուր Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները լավ կլիներ, որ այդ ուղղությամբ ավելի շատ գործեին, քան արձագանքեին: «Թե ի՞նչ խողովակներով են գործում, կարծում եմ, կարող է մենք էլ տեղյակ չլինենք: Կարծում եմ` իշխանությունները նույնպես կգործեն, կփնտրեն ինչ-որ ճանապարհներ, որպեսզի կարողանան պիտանի լինել Լևոն Հայրապետյանին»,- ասաց գործարարը: