|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Հայկական ժամանակը» գրում է.«Ֆինանսների նախարարությունը չի պատրաստվում գերատեսչական ծախսերի կրճատման շրջանակներում հրաժարվել Տիգրան Մեծ 4 հասցեում «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած իր տարածքներից, տեղեկացրել են նախարարությունից։
Պատասխանելով ՀԺ-ի հարցին, նախարարությունը նշել է. ««Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած տարածքը 400 քմ կրճատվել է։ Եթե 2014թ. հունիսից ֆիննախը վարձակալում էր 2150 քմ և դրա դիմաց 1 տարվա համար վճարում 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ և 1 տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ»։
Հիշեցնենք, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։