կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-13 14:54
Հասարակություն

Աշխարհում շուրջ 124 մլն կույր մարդ կա․ կույրերի միջազգային օրն է

Աշխարհում շուրջ 124 մլն կույր մարդ կա․ կույրերի միջազգային օրն է

Այսօր աշխարհում նշվում է Կույրերի միջազգային օրը։ Օրը պատահական չէ ընտրված․ 1745թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է հայտնի մանկավարժ Վալենտին Գայուին, որը Փարիզում և Սանկտ Պետերբուրգում հիմնել էր կույրերի համար նախատեսված դպրոցներ։ 1784թ. Փարիզում իր միջոցներով իր սեփական տանը նա բացեց աշխարհում առաջին կույր երեխաների դպրոցը, որը կոչվում էր «Աշխատող կույրերի արհեստանոց»։ Գայուին մշակել է «ունցիալ» ռելիեֆա-գծային գիրը։ Դրանք խոշոր, հավասար տառեր են, որոնք ռելիեֆով տպված են ստվարաթղթի վրա։ Տառատեսակը շարժական էր, և դա կույր երեխաներին օգնում էր հավաքել անհրաժեշտ տեքստը։

Բացի այդ, Վալենտին Գայուին պատրաստել է կույրերի համար աշխարհագրական քարտեզներ և գլոբուսներ։ Այս արհեստը նա սովորեցնում էր իր սաներին։ Կույրերի համար գրքեր ստեղծելու գաղափարը նույնպես պատկանում էր Վալենտին Գայուիին։ Նրա գրքերով կույրերը կարդում էին մինչև 1829թ. Լուի Բրայլերի կողմից ռելիեֆային վեցակետերի հայտնագործումը։

Օրվա հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել նրանց վրա, ովքեր ընդմիշտ կորցրել են իրենց տեսողությունը և հայտնվել են կյանքի բարդ իրավիճակում։

Այսօր աշխարհում կա շուրջ 124 մլն կույր մարդ։ ԱՀԿ տվյալներով՝ 2020թ, այդ թիվը կարող է կրկնապատկվել։