Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլորը խոսում են ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու վտանգների մասին` մոռանալով, որ արհեստականորեն օրգանիզմ թափանցած երկաթն էլ է շատ վտանգավոր. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Մանեբ» բնապահպանության և անվտանգ կենսագործունեության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Դոլորես Ղափանցյանը:
Նա նշեց, որ երկաթը փոխազդեցության մեջ է մտնում փոխադրիչ սպիտակուցների հետ` այդպիսով մի շարք խնդիրներ առաջ բերելով: «Երկաթի անհրաժեշտությունը մեծ է օրգանիզմում, բայց մենք խոսում ենք այն երկաթի մասին, որը կարող է օրգանիզմը յուրացնել: Անվտանգ չէ միայն այն երկաթը, որն օրգանիզմ է մտնում բնական սննդամթերքի միջոցով»,- ասաց Ղափանցյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ օրական երկաթի պահանջն օրգանիզմում շատ չնչին է, իսկ հավելյալ երկաթն օրգանիզմում կուտակվում է և, նայած` որտեղ է այն կուտակվում, կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ: «Լյարդի ցիրոզ, Ալցհեյմերի հիվանդություն, շաքարային դիաբետ, սկլերոզի տարբեր տեսակներ, ինֆեկցիոն տարբեր հիվանդություններ: Ի դեպ, երկաթի կուտակումը տղամարդկանց մոտ ավելի վտանգավոր է, քան կանանց. տղամարդկանց մոտ այն կարող է հանգեցնել անպտղության և անբավարարության»,- ասաց մասնագետը:
Գեոֆիզիկոս Աշոտ Կարապետյանն էլ նշեց, որ ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը վերջերս նման մի դիտարկում է արել, թե` մարդիկ միայն մսից են երկաթ ստանում և բուսական երկաթ կարող են ստանալ միայն կովերը: «Այս հայտարարության համաձայն` բուսակերները պետք է վաղուց մահացած լինեին երկաթի պակասից: Ստացվում է` մարդիկ անտեղյակ են, և ԱՆ-ն մարդկանց աչքին թոզ փչելով է զբաղված»,- ասաց նա:
Կարապետյանի հավաստմամբ` ալյուրը ֆոլաթթվով հարստացնելը եթե քաղցկեղ չի առաջացնում, ապա նպաստում է դրա առաջացմանը, և սա վաղուց է գիտականորեն ապացուցված: «Քաղցկեղով հիվանդներին հակաֆոլային քիմիա են տալիս, որպեսզի օրգանիզմում իջեցվի ֆոլաթթվի պարունակությունը, իսկ մենք ալյուրն ենք հարստացնում դրանով»,- ասաց նա: