|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Աշխարհում 124 մլն մարդ տառապում է քաղցից ու թերսնումից, ընդ որում` Աֆրիկայի երկրներն այդ ցուցակում առաջատարներն են: Այդ մասին են վկայում «Սովի համընդանուր ցուցիչ» ամենամյա զեկույցի տվյալները, որը ոչ կառավարական Welthungerhilfe և Concern Worldwide կազմակերպությունների հետ հրապարակում է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ զեկույցի` 2018-ի ցուցանիշն առավելագույնն է տվյալ զեկույցի հրապարակման ամբողջ ընթացքում. երկու տարի առաջ սովյալների թիվը 80 միլիոն էր: Միաժամանակ նշվում է, որ պարտադրված տեղահանվածների շրջանում թերսնվող մարդկանց թիվն ավելացել է` մոտ 70 մլն մարդ:
Աֆրիկյան 6 երկրում սովի և թերսնման խնդիրը հասնում է վտանգավոր չափերի, իսկ ամենակրիտիկական վիճակը Կենտրոնական-աֆրիկյան Հանրապետությունում է: Զգալիորեն վատացել է վիճակը ԿԺԴՀ-ում, որը 27-րդ տեղից տեղափոխվել է 11-րդ տեղը: