կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-10 10:56
Քաղաքական

Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը ստիպված կլինեն հանդես գալ սեփական դաշինքով. «Ժամանակ»

Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը ստիպված կլինեն հանդես գալ սեփական դաշինքով. «Ժամանակ»

«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջնորդությամբ դաշինքը կարող է չկայանալ։

«Օրերս նախկին երկու պաշտոնյաները հանդիպել են Գագիկ Ծառուկյանին ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկով։ Ծառուկյանին հանդիպել են նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Քաղաքականություն վերադառնալու մասին Ծառուկյանի հայտարարությունը, ըստ ամենայնի, կհնչի այս շաբաթ։ Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին ղեկավարը չի ցանկանում իր գլխավորած ցուցակում այնպիսի մարդկանց ընդգրկել, ովքեր կարող են խնդիրներ առաջացնել իշխանության հետ, ուստի չի բացառվում, որ Օսկանյանն ու Օհանյանը ստիպված լինեն հանդես գալ սեփական դաշինքով»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։