Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ն որոշել է առաջիկա ընտրություններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես գալ դաշինքով։ Այս մասին տեսաուղերձում հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը և տեղաուղերձը ներկայացնում ենք ստորև։
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈւՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Մեր ինքնության և պետականության պահպանումը, երկրի անվտանգության ապահովումը պահանջում են ազգային ուժերի և գործիչների համախմբում ու միասնական պայքար՝ ուղղված գործող իշխանությանը հեռացնելուն՝ կանխելու համար ընտրությունների անվան տակ նրանց հնարավոր վերարտադրությունը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովի կողմից տրված լիազորությունների շրջանակում, տարբեր քաղաքական ուժերի և գործիչների հետ ունեցած քննարկումների արդյունքում անհրաժեշտ է համարել առաջիկա խորհրդարանական հնարավոր ընտրություններին մասնակցել միասնական ճակատով։
Հիմք ընդունելով ներկա քաղաքական իրավիճակին տրված գնահատականները, ճգնաժամը հաղթահարելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու փորձը, ինչպես նաև Հայաստանի ապագայի տեսլականի ընդհանրությունները՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես գալ դաշինքով։
Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն՝ համազգային միասնականությամբ և համատեղ ջանքերով ձևավորել նոր որակի իշխանություն, լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, կասեցնել պետականության փլուզումը, կերտել Հայաստանի երաշխավորված ապագան։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
06․05․2021 թ․