|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմիանալ «Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան» դաշինքին։ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս անձնական խնդիրներով ԱՄՆ-ում է եւ որոշել է սպասել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշմանը, որից հետո միայն կհայտարարի իր քայլերի մասին։
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը զուգահեռ բանակցություններ է վարում Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ։ Ընդհանրապես դաշինքով մասնակցությանը դեմ է կուսակցության փոխնախագահ Զարուհի Փոստանջյանը։ Չի բացառվում, որ ընտրություններից առաջ ժառանգականներից ամեն մեկը մի կուսակցության ցուցակում հայտնվի, ու արդյունքում կուսակցությունը լուծարվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում