Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հետընտրական շոկից հետո, կարծես թե, աստիճանաբար ուշքի են գալիս խորհրդարան չանցած ուժերը, որոնք խորհրդարանի ընտրությանը մասնակցում էին ընդդիմադիր դիրքերից: Այդ ուժերը, համենայնդեպս, սկսել են կամաց-կամաց արտահայտվել, թեև, իհարկե, ոչ բոլորը: Առայժմ առավելապես ակտիվ է նախկին ՕՐՕ դաշինքը, մասնավորապես դրան մաս կազմած Րաֆֆի Հովհաննիսյանը, թեև Սեյրան Օհանյանն էլ, կարծես թե, առիթը բաց չի թողնում հանրությանը խոսք ասելու համար, թեև այդպիսի առիթներն առայժմ ոչ թե ավելի շատ քաղաքական են, այլ հիշատակի կամ տոն օրերի հետ կապված: Այդուհանդերձ, մամուլում տարբեր տեղեկություններ են հայտնվում Սեյրան Օհանյանի հետագա քաղաքական գործունեության մասին: Հատկանշական էր այն, որ մի քանի շաբաթ առաջ Սեյրան Օհանյանի Հայաստան վերադառնալու մասին արտահայտվել էր նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը նաև հայտարարել էր, որ Սեյրան Օհանյանը մարդկային նորմալ հարաբերություն է պահում ներկայիս բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հետ և նա ռազմաքաղաքական կարևոր պատասխանատվության կրող է եղել ու կլինի, հետևաբար Հայաստանից նեղանալու և հեռանալու մասին խոսք լինել չի կարող:
Այդպիսով, Ռուզաննա Խաչատրյանի այդ ակնարկում նշմարվում էր այն, որ խորհրդարանական ընտրություններին կոշտ ընդդիմության դիրքերից հանդես եկող պաշտպանության նախկին նախարարը հետագա քաղաքական գործունեությունը, եթե շարունակի, ապա ամենայն հավանականությամբ առավել զուսպ և չափավոր ընդդիմադիր նոտաներով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: