|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հոլանդական ֆուտբոլային ակումբը չեղարկել է Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք առաջիկա հանդիպումը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «Go Ahead Eagles» ֆուտբոլային թիմը հունվարի 8-ի երեկոյան հանդիպում պիտի ունենար թուրքական «Fenerbahçe»-ի հետ: Սակայն թիմի ներկայացուցիչները միջոցառման կազմակերպիչներին տեղեկացրել են, որ Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների պատճառով հոլանդացի ֆուտբոլիստները չեն մեկնի Թուրքիա:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Սանտա Կլաուսի հագուստով Ստամբուլի «Reina» գիշերային ակումբ ներխուժած ահաբեկիչը անկանոն կրակ էր բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել էր 39 և վիրավորվել 69 մարդ: «Haypressnews»-ի փոխանցմամբ՝ զոհվածների թվում են եղել նաև երկու լիբանանահայ ուսանողներ՝ Ռիտա Չամին և Էլիաս Վարդինը:
Իսկ հունվարի 5-ին պայթյուն էր տեղի ունեցել Իզմիրի արդարադատության պալատի շենքի առաջ, որի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել` 11 քաղաքացի: Պարբերաբար կրկնվող արյունոտ ահաբեկչությունների պատճառով երկրում ևս 3 ամսով երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից օրեր անց: