Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոլանդացի պատգամավորները կառավարությանը կոչ են արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ Euronews-ի՝ Քրիստոնեական միության պատգամավոր Ջոել Վորևվինդը «անհեթեթ» է որակել Հոլանդիայի կառավարության անորոշ դիրքորոշումը և ասել, որ կառավարությունը կարող է հստակ հայտարարություն անել անցյալում կատարվածի մասին:
2018-ին խորհրդարանի ստորին պալատում հոլանդացի օրենսդիրները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու օգտին, բայց այս որոշումը չի դարձել երկրի պաշտոնական քաղաքականություն:
Հինգշաբթի խորհրդարանի վերին պալատում քվեարկությունը նախատեսում է փոխել դա և պաշտոնական հռետորաբանության մեջ մտցնել «ցեղասպանություն» տերմինը:
«Կառավարությունը դեռ շարունակում է կիրառել «Հայոց ցեղասպանության հարց» ձևակերպումը կամ խոսում է «սարսափելի իրադարձությունների» մասին՝ այդպիսով խուսափելով այն ճշմարտությունից, որ դա կանխամտածված և ծրագրված ցեղասպանություն էր», - Ներկայացուցիչների պալատում հայտարարել է Քրիստոնեական միության անդամ Վորդևինդը:
Ըստ նրա՝ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով առկա իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ նույնիսկ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրք են գրավել Հայաստանի նկատմամբ: