Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է հոլանդացի ֆուտբոլիստ Տերենս Մաթեուս Կոյստերին` Իսպանիայից Բրիտանիա թմրանյութ տեղափոխելուն մասնակցելու համար: Նա մի քանի համագործակիցների հետ Բրիտանիա է տարել հատուկ փաթեթեավորված եւ ծաղկանման մարիխուանան:
Այս մասին հաղորդում է El Mundo պարբերականը: Կոյստերը հանդես է գալիս հոլանդական «Ֆեյենորդ» ակումբում, սակայն պահեստային խաղացող է: Նրան ձերբակալել են Կանարյան կղզիներում, որտեղ «Ֆեյենորդը» ներկայումս մարզվում է:
Կոյստերի եւ նրա համագործակիցների Բրիտանիա տեղափոխած մարիխուանան հոլանդական ծագում ունի: Իսկ թե ինչպես է թմրանյութը Հոլանդիայից Իսպանիա հասել, հայտնի չէ:
Բրիտանիայի ոստիկանության տվյալներով` նրանք թմրանյութերի տեղափոխությամբ զբաղվել են 2008 թվականից: Ընդհանուր առմամբ` 50 ծանրոց են ուղարկել, որոնցից միայն մի քանիսն է ոստիկանությունը կարողացել առգրավել: Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է 495 կգ մարիխուանա, իսկ Բրիտանիայինը` ավելի քան 140 կգ:
Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: