|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով կարող է չեղարկվել նաև Թուրքիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպումը:
Ըստ Demokrathaber-ի՝ մարտի 24-ին Անթալիայում կայանալիք Թուրքիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպման չեղարկելու մասին լուրերը հրապարակվել են շվեդական մի շարք ինտերնետ կայքերում:
Պարզաբանմամբ հանդես եկած` Շվեդիայի ազգային հավաքականի անվտանգության հարցերով պատասխանատու Անդերս Սիգուրդսոնն ասել է. «Թուրքիայի հետ կայանալիք ֆուտբոլային հանդիպումը չեղարկելու վերաբերյալ որևէ որոշում չկա: Խաղը, հավանաբար, կկայանա: Մենք խոսել ենք Թուրքիայի ֆեդերացիայի հետ, մեզ անվտանգության երաշխիքներ տրվել են»:
Հիշեցնենք, որ նույն պատճառով չեղարկվել էր «Գալաթասարայ» – «Ֆեներբահչե» ֆուտբոլային հանդիպումը: