|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայում ձերբակալվել է Տիգրանակերտում բնակվող հոլանդացի հայտնի լրագրող Ֆրեդերիկ Գերդինքը, ով հայտնի է քրդական հարցի շուրջ հրապարակած իր ծավալուն աշխատանքներով:
Ըստ «Ակօս»-ի` հոլանդացի լրագրողն այսօր ձերբակալել է ահաբեկչության դեմ պայքարի թիմի կողմից `ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով:
Հոլանդիայի ԱԳ նախարարն այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել և ասել, որ հունվարի 5-7-ը Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում լրագրողի ձերբակալության մասին անձամբ զրուցելու է երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Նշենք, որ հոլանդացի լրագրողը 2006 թվականից ի վեր աշխատում է Թուրքիայում և 2012-ից ապրում Տիգրանակերտում: