Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հոլանդացի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Անդրե Ռեն չեղարկել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլ քաղաքում մարտի 10-ին և 12-ին տեղի ունենալիք իր համերգները. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Sozcu լրատվամիջոցի հաղորդմամբ` որպես համերգների չեղարկման պատճառ նշվում է Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումների վտանգը: Հայտարարությամբ է հանդես եկել այն ընկերությունը, որը պետք է կազմակերպեր հոլանդացի դիրիժորի համերգը Թուրքիայում: Հայտարության մեջ մասնավորապես նշված է, որ կազմակերպությունը ցավում է համերգների չեղարկման համար: Միևնույն ժամանակ, տեղեկացնում է, որ մարդիկ իրենց գնած տոմսերը, մարտի 11-ից սկսած, կարող են վերադարձնել «Biletix» կայքի օգնությամբ:
Նշենք, որ Անդրե Ռեին ոմանք անվանում են «վալսի թագավոր»: Հաճախ նա քննադատության է ենթարկվում երաժշտության մեջ նոր տարրեր ընդգրկելու համար: Մասնավորապես` գերմանացի աշխարհահռչակ օպերային երգիչ Թոմաս Խվասթհոֆը ժամանակին ասել էր, որ երբ Ռեն ջութակով նվագում է, «Ստրադիվարիուսը դագաղում շուռ է գալիս»: