կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-04 15:00
Քաղաքական

Իշխանությունը «կապիկություն» արեց, Արամ Մանուկյանն էլ «կաքլորանա»

Իշխանությունը «կապիկություն» արեց, Արամ Մանուկյանն էլ «կաքլորանա»

Yerkir.am-ի հարցերին պատասխանում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: 

2016-ի զավեշտը:

- Նոր կառավարությունը:

2016-ի  զարմանքը:

- Իշխանությունների անտարբերությունը:

2016-ի նվաճումը:

- Ժողովրդի դիմացկունությունը:

2016-ի  ձախողումը:

- Մարդկանց արտագաղթը:

2016-ի  ցնցումը:

- Ապրիլյան պատերազմը:

2016-ին ո՞վ «կապիկություն» արեց:

- Իշխանությունը, որովհետև ասածն ու արածը տարբեր էին:

Ո՞վ «կաքլորանա» 2017-ին:

- Ժողովուրդը և մեկ էլ` ես, որովհետև աքլոր եմ` ծնվել եմ աքլորի տարում:

- 2016-ի ամենաբարետես կին քաղաքական գործիչը:

- Ինձ համար բարետեսությունը, տեսքը կարևոր չէ քաղաքականության մեջ, այլ մարդու գործունեությունը: Չեմ նայում այդ հարցին գենդերային տեսանկյունից:

2017-ի միակ հույսը:

- Ժողովրդի ակտիվ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին:

Ամենահիշարժան տոնակատարությունը:

- Անկախության 25-ամյակը:

Ամանորյա լուսավորությամբ զարդարված քաղաքի ո՞ր փողոցն եք սիրում:

- Կոմիտասի փողոցը, որտեղ գտնվում է մեր տունը:

Տոնածառ զարդարած կա՞ք:

- Միշտ, ամեն տարի: Հաճույքով եմ զարդարում` աղջկաս հետ:

Ձեր երազանքը:

- Չարտագաղթող Հայաստան:

Ամանորյա  ձեր երգը:

- Մարթեն Յորգանցի «Ճկույթիկ» երգը: Երկրաշարժին հաջորդած տարում, երբ մանկական միջոցառումներ էի կազմակերպում, այդ ժամանակ սիրելի էր այդ երգը: Ինձ մոտ այդ երգն է հուշեր առաջացնում: