Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։
«Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում պատերազմի պատասխանատվությունը զինվորականների վրա հերթական անգամ բարդելուց բացի, մեկ այլ արձանագրում արեց առ այն, որ իր իշխանությունը բանակաշինության հարցում անելիք չունի։
Կարծում եմ՝ դա երկու պատճառ ունի։ Առաջին, որ դա Փաշինյանին չի թույլատրում Ալիևը՝ անընդհատ զգուշացնելով, որ դա որպես ռևանշ կընդունի։
Երկրորդ, Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունը նույնիսկ մեծ ցանկության դեպքում այդպիսի քաղաքական, մասնագիտական, գաղափարական ունակություններ չունի։
Ի վերջո, անվտանգության համակարգի վերականգնումը, կառուցումը, բարեփոխումները զուտ փաստաթուղթ կազմել չէ։
Այնպես որ, Փաշինյանն եկել էր ասելու, որ իր վրա անիմաստ հույս չդնեք»,- գրում է պատգամավորը։