|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը շարունակում է դեմ լինել համայնքների խոշորացման գործընթացին: Իր այս դիրքորոշումը նա մեկ անգամ ևս այսօր ներկայացրեց ԱԺ արտահերթ նիստում:
«Դեմ լինելու իմ փաստարկը հետևյալն է՝ չի կարելի խոշորացման գնալ այն պարագայում, երբ Հայաստանում մարդ չի մնացել, երբ շատ գյուղերում առաջին դասարաններ չկան, երբ ֆինանսական միջոցներ չկան: Բացի այդ՝ կան համայնքներ, որոնք երկու-երեք հազար բնակչություն ունեն, մինչդեռ՝ իշխանությունները ցանկանում են դրանք միացնել առանց այն էլ մեծ մեկ այլ համայնքի՝ Դիլիջանին»,- հայտարարեց պատգամավորը:
Պատգամավորն իշխանություններին հորդորեց զերծ մնալ համայնքների խոշորացման ծրագրից, սակայն նշեց, որ գաղափարը կարելի է փորձարկել միայն Սյունիքի մարզում:
Սրան ի պատասխան, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ համայնքների խոշորացման հարցը քննարկման ենթակա չէ, «այն աներկբա» է: «Խոշորացմամբ մենք համայնքների զարգացման լուրջ հնարավորություններ ենք ստեղծում, այս ծրագիրը միանգամայն արդարացված է»,- համոզմունք հայտնեց պատգամավորը` հիշեցնելով, որ համայնքային խոշորոցման գործընթաց չանցած միակ երկիրը շարունակում է մնալ Ֆրանսիան: