Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ շենքի դարպասների մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում անհասկանալի պայմաններում ոստիկանական մեքենայի մեջ էր հայտնվել նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին նույնպես ցանկացել են բերման ենթարկել, պատասխանեց, որ չի եղել նման բան:
«Նա անհասկանելի պատճառով հայտնվեց ոստիկանական ավտոբուսի մեջ: Երբ ցուցարարներին արդեն տանում էին ոստիկանության բաժին, այնպես ստացվեց, որ նա էլ հայտնվել էր ավտոբուսի մեջ: Հնարավոր է` չեն ճանաչել: Ասեմ, որ ոստիկանները պարտավոր չեն ճանաչել Արամ Մանուկյանին: Պատգամավորը կարող էր, մոտենալով հավաքի մասնակիցներին, համապատասխան բեյջ ունենալ վրան փակցված, կամ էլ ինչ-որ կերպ նրա վրա նշված լիներ, որ ինքը ԱԺ պատգամավոր է»,- ասաց Օսիպյանը` հավելելով. «Ի դեպ, ես Արամ Մանուկյանին առաջարկեցի, որ իջնի ոստիկանական ավտոբուսից, նա հրաժարվում էր իջնել: Ես նրան ասացի, որ եթե չիջնի, ստիպված կլինի իջեցնել, բայց նա այդպես էլ չիջավ»: