Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկասկած հնարավոր էր խուսափել պատերազմից։ Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Նման տեսակետ հայտնել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Բանակցային գործողությունը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար։ Իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ ՄԽ համանախագահողները նույնիսկ չէին հասկանում, թե հայկական կողմը ինչ է ուզում, ստեղծվեց տպավորություն, որ հայկական կողմը ուղղակի տարբեր հնարքներ է հորինում՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար։ Պատերազմը սկսվել է այն պահին, երբ ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը տապալվում է հայկական կողմի պատճառով»,-նշել է Քոչարյանը։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի Արցախի գոյության իրավական հիմքն ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն է։
«Մեր իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ։ Մենք մեր հայտարարություններով փոխեցինք և հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ, և սա է պատճառը, որ միջազգային հանրությունն այս պատերազմում Ադրբեջանի ագրեսիան դիտում էր որպես տարածքային ամբողջականության վերականգնում. քանի՞ երկիր դատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու համար։ Սա դիվանագիտական ձախողում էր»,-ընդգծել է ՀՀ 2-րդ նախագահը։