կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-29 20:21
Աշխարհ

Գերմանիայի ահաբեկչության կասկածյալը

Գերմանիայի ահաբեկչության կասկածյալը

Գերմանիայի ոստիկանությունն ազատ է արձակել այն թունիսցուն, որին կասկածում էին Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ ունենալու մեջ, հայտնում էBBC–ն։

40-ամյա թունիսեցուն նախօերին էին ձերբակալել։ Նրան կասկածում էին 24-ամյա Անիս Ամրիի հետ կապ ունենալու մեջ՝ թունիսեցի ահաբեկչի, որը 19 տոննայանոց բեռնատարը մխրճել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 12 ու վիրավորելով 48 մարդու։

Դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալվածին այլեւս չեն կասկածում Ամրիի հետ կապերի մեջ, դրա համար էլ նրան ազատ են արձակել։

Իսկ ահաբեկչության ենթադրյալ հեղինակը՝ Անիս Ամրին սպանվել է Միլանում իտալական ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ Նրա մատնահետքերը համընկել են բեռնատարի ղեկին հայտնաբերված մատնահետքերին։