Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության պատճառներն անհայտ են, քանի դեռ կասկածյալը չի հայտնաբերվել. News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը:
Ըստ նրա` աշխատում են բոլոր ուղղություններով, տեղում են ոստիկանության բոլոր ծառայությունները, նրանց հետ համագործակցում են ռուս սահմանապահները:
«Ունենք արձանագրված փաստ: Ականատեսներ չկան: Աշխատում ենք: Քանի դեռ կասկածյալը չի հայտնաբերվել, չենք կարող ասել՝ ինչն էր պատճառը»,- ասել է Հունան Պողոսյանը:
Նա նշել է, որ կասկածյալը՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, դեպքի վայրում փոխել է հագուստը, թողել զինվորական հագուստը, սապոգները, ինչպես նաեւ զենք, իսկ թե ի՞նչ է հագել եւ հեռացել, հայտնի չէ: Հարցին, թե ի՞նչ են պատմում նրա ծառայակից ընկերները՝ ինչպիսի՞ մարդ էր նա, հնարավո՞ր է ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ է եղել, Հունան Պողոսյանը պատասխանել է, որ, նախնական տեղեկություններով եւ ծառայակիցների նկարագրությամբ, Պերմյակովը նման հակումներ չի ունեցել:
«Ինքը սովորական ծառայության է գնացել, կառաուլի է եղել՝ պոստի, տեսել են, որ չկա, սկսել են որոնել»,- հավելել է ոստիկանապետի առաջին տեղակալը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: