|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Տրաբզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթային` որպես Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ, կանչել են քաղաքի դատախազություն` ցուցմունքներ տալու: Նա ժխտել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները, թե տեղյակ է եղել Դինքի սպանության կազմակերպմանը. տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Ալթայը վստահեցնում է, որ Տրաբիզոնի ոստիկանությանը տեղեկություններ հաղորդող Թունչելը ստել է, թե իրեն հայտնել են, որ ազգայնական Յասին Հայալը, որը դատական գործով հիմնական մեղադրյալներից է, կազմակերպում է «Ակօս»-ի գլխավոր խմբագրի սպանությունը:
Դինքի սպանությունից հետո Թունչելին 14 ժամ պահել էին ոստիկանության բաժանմունքում, եւ նա հայտարարել էր, որ բազմիցս տեղեկացրել է Հրանտ Դինքի հասցեին հնչեցվող շարունակական սպառնալիքների մասին, սակայն ոստիկանապետն իր հայտարարություններն անտեսել էր: