Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է երկու ամսով կալանավորել օրեր առաջ Արմավիրի մարզի Արագած գյուղում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող` 1968 թ. ծնված Քերոբ Սուրենի Եփրեմյանը. տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Էջմիածնի հիվանդանոցից Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1979 թ. ծնված Մայիս Սիմոնի Միքայելյանի դիակը:
Օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սպանության օրը` ժամը 22.15-ի մոտ, Արմավիրի մարզի Արագած գյուղի Հաղթանակի փողոցի 29 տան դիմաց կայանված ՎԱԶ 2101 07 ՏՍ 028 համարանիշի մեքենայի մեջ են եղել Եփրեմյանը եւ Միքայելյանը: Նրանց միջեւ տեղի է ունեցել կենցաղային վեճ, որի ժամանակ Եփրեմյանը դանակով հարվածել է իր աներորդի Միքայելյանի կրծքավանդակին:
Տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի