|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Երեկ ողջ օրվա ընթացքում ոստիկանությունը նորություններ էր հրապարակում նախօրեին սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի գործով, որը քննչական գլխավոր վարչության վարույթում է: Նախաքննության շահերից ելնելով, ոստիկանությունը չի հայտնում՝ կա՞ն արդյոք գործով կասկածյալներ, թե՞ ոչ: Սակայն «Հրապարակի» տեղեկացված աղբյուրը, որն իրավապահ շրջանակներից է, հաղորդում է, որ սպանության գործով հիմնական կասկածյալը գյուղապետի ընտրություններում հանգուցյալի մրցակից ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արմեն Մալխասյանն այս տվյալը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել՝ հիշեցնելով, որ իրենց կայքում պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում աղմկահարույց այս գործի վերաբերյալ:
Թերթը նշում է, որ երկու Մուրադյանների միջև վաղեմի թշնամություն կար, և ընտրություններից հետո նույնիսկ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ դաշնակցական գյուղապետին խփել են հենց գյուղապետարանի դիմաց: Եվ միակ հետքը, որի մասին խոսվում է՝ սպիտակ «նիվան» է, որն ինչ-որ մեկը նկատել է սպանությունից անմիջապես հետո: Կրակոցը եղել է դիպուկ, ըստ ամենայնի՝ դիպուկահարի ձեռքից, քանի որ մահը վրա է հասել վայրկենական: